Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի

Թուրքիայի և Իրաքի միջև սահմանային անվտանգության ապահովման համագործակցության շրջանակներում Իրաքը 2 ռազմաբազա կտեղայի Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Զահոյի շրջանի Քիշանի գյուղում։

Նշվում է, որ 30 տարվա մեջ առաջին անգամ Իրաքի սահմանապահ ուժերը կտեղակայվեն վերոնշյալ տարածքում և ռազմաբազաները կտեղակայվեն գյուղին մոտ գտնվող բլուրների վրա։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք: Օրակարգային հարցերի թվում են եղել անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարը և այդ նպատակով Իրաքի հետ գործողությունների համատեղ կենտրոնի բացման հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930