Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today

Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Հայտնում են Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները:

Մասնավորապես, նրանք այն դիրքերի զինծառայողներ են, որոնք սահմանազատման արդյունքում հայտնվում են ադրբեջանական կողմում:

«Մարդիկ ամագ ունեն էդ պոստերի վրա, լացելով են դուս գալի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով Կիրանցի երեկվա իրադարձություններն ու դրանց հաջորդած ՊՆ և ՔԿ արձագանքները՝ տվյալներ չենք հրապարակում:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ Տավուշում և ՀՀ տարբեր մարզերում՝ այդ թվում մայրաքաղաք Երևանում տեղի են ունենում անհնազանդության և իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Տավուշի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930