«Հայկական մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի, սպառնալիք է Հայաստանի համար». Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում օտարերկրյա հեռուստաընկերությունների ու ծրագրերի հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի համար։

«Մենք ևս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի։ Վերջին 1-2 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք իրավացի ենք և գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի, և օտար հեռուտաընկերությունները չպետք է հեռարձակվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսական ծրագրերին, դա ընդամենը մանիպուլյացիա է։ Մենք առհասարակ խոսում ենք բոլոր օտարերկրյա ծրագրերի մասին»,- ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով հանձնաժողովի տարեկան զեկույցը՝ նշեց Տիգրան Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930