Պատգամավոր Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

«Նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Բագրատաշենի հատվածում քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ուշագնաց լինելուց հետո։

Գառնիկ Դանիելյանի հոսպիտալացվելուց հետո էլ քաղաքացիները շարունակում են անհնազնդության ակցիան՝ փակ պահելով Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում։

Քաղաքացիների կողքին են պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը», – գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս