Էդ անմեղ երեխան չգիտի անգամ, որ ընտանիքներ մտնելու գռեհիկ մշակույթը իր հայրն է մտցրել հայկական քաղաքականություն. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է.  «Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է

Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով:

Բոլոր երեխաների շահը գերակա է ու այս պատմության միակ «զոհը» մանկահասակ երեխան էր, որը խեղճացած ակամայից պատասխան էր տալիս իր ծնողի քաղաքականության համար:

Էդ անմեղ երեխան չգիտի անգամ, որ ընտանիքներ մտնելու գռեհիկ մշակույթը իր հայրն է մտցրել հայկական քաղաքականություն, չի պատկերացնում անգամ, որ իրենց էլ՝ ամբողջ ընտանիքին, իր հայրն է մտցրել քաղաքականություն՝ էժան դիվիդենտներ ստանալու նպատակով:

Երեկվա միջադեպի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ ուղղակի և անուղղակի, իր վարած քաղաքականության պատճառով և գերլարված իրավիճակում իր ընտանիքին դեմոնստրատիվ Ծիծեռնակաբերդ ուղարկելու համար:

Նա շատ լավ պատկերացնում է իր և ընտանիքի անդամների «մարդամեջ» դուրս գալու ռիսկերը:

Պատահական չէ, որ որևէ տարածք «սանրվում» է, երբ «Նորին գերազանցությունը» պետք է այնտեղ հայտնվի:

Դա կարող էր արվել նաև երեկ: Եթե չի արվել, ապա այդ միջադեպի շուրջ Փաշինյանը քաղաքական հաշվարկներ ունի, որոնց բնույթը պատկերացնելը բարդ գործ չի»:

Տեսանյութեր

Լրահոս