
Ինչո՞ւ են ոստիկաններն այսօր Նոյեմբերյանի հիվանդանոցում այցելել գնդապետ Մախսուդյանին

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ ոստիկանությունը տեռոր էր իրականացրել Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բագրատաշեն բնակավայրերում։ Բերման էին ենթարկվել էին 10-ից ավելի անձինք, ովքեր ավելի ուշ ազատ էին արձակվել։
Այս պահին անհիմն ձերբակալված է միայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով գտնվում է Երևանում։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, նրան ծեծի էին ենթարկել ոստիկանները, և վերջինս այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում։
168.am-ի հետ զրույցում փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը, ով երեկվանից Տավուշում իրավական օգնություն է փորձում ցուցաբերել բերման ենթարկվածներին, ասաց` այսօր Միհրան Մախսուդյանին են այցել ոստիկանության աշխատակիցները, և ասել, որ եկել են հիվանդանոցից բռնության վերաբերյալ ստացված հաղորդման հետքերով։ Մ
ախսուդյանին հարցրել են` պատրաստվո՞ւմ է արդյոք վերջինս հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
Վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ չի վստահում Քննչական կոմիտեին, սակայն ոստիկանությունը պարտավոր է ընթացք տալ հիվանդանոցից ստացված հաղորդմանը, հատկապես որ առկա է գանգուղեղային վնասվածքի փաստը։ Նա ասել է, որ իրեն ոչ միայն քաշքշել են, այլև հարվածել։
Այս պահին գնդապետը շարունակում է գտնվել հիվանդանոցում. նրան դուրսգրում դեռևս ցուցված չէ։