Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում պատգամ հղեց իշխանությանը

Արիությանը չպետք է վախկոտություն խառնել։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տերունական աղոթքից հետո ՀՀ իշխանությանն այս պատգամը հղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` մեջբերելով սուրբ Վարդանի խոսքերը։

«Մեր պատգամն ենք բերում մեր իշխանություններին. ինչպես սուրբ Վարդանն էր ասում, արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. այն կորուստաբեր է ու մահ է սփռում, իսկ արիությունը ոգու զորություն է արդարությունը ու ճշմարտությունը պաշտպանելու համար»,- ասաց նա։

Կաթողիկոսը նաև կոչ արեց լինել համերաշխ ու միաբան այսօրվա սպառնալիքների առկայության պայմաններում, որպեսզի անկորուստ պահենք մեր հայրենի երկիրը, իսկ ազգային մեր կյանքը` անխռով։

Ապա դիմելով լրագրողներին` նա ասաց, որ այս օրերին հարցազրույց չեն տալիս, ու խնդրեց չխաթարել օրվա խորհրդի ապրումը։

Տեսանյութեր

Լրահոս