Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում:
Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։
«Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ․ ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։
Մեզ մոտ սահմանապահները, կոպիտ ասած, պահակային ծառայության պես մի բան են եղել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն, ըստ էության, իրենց 2-րդ բանակն է։ Դեռ 2018-ին՝ մոտ 15 հազարանոց անձնակազմով, ծանր հրետանիով, զրահատեխնիկայով, հարվածային ուղղաթիռներով, հարվածային անօդաչուներով, լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող և այլն, և այլն։
2018-ից այս կողմ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը միայն ու միայն ուժեղացել է ու ընդլայնվել։ Իրենց սահմանապահները մասնակցել են և՛ քառօրյա պատերազմին, և 44-օրյա պատերազմին, և դրանից հետո եղած այլ գործողություններին։
Իսկ Հայաստանի սահմանապահ ծառայությունը տարուց ավելի է՝ հրամանատար էլ չունի…»։