Կովկասագետ․ Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանում տարանցիկ դիրքը

Անդրադառնալով Հայաստանի կողմից մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու որոշմանը, կովակսագետ Էհսան Մոհդիյանը գրել է․ «Տարածքներ զիջելու քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է կորցնել իր դիրքը որպես երկիր, որն Իրանը և Արևմտյան Ասիայի մյուս երկրները կապում է ԵԱՏՄ տարածաշրջանին»։

Մոհդիանը գրել է. «Սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում, Իրանի նավահանգիստներից դեպի Հայաստան կապի բոլոր ուղիները կհայտնվեն Բաքվի ուժերի թիրախում»:

Նա հավելել է․ «Անկայուն իրավիճակում դժվար թե հնարավորություն լինի ներդրումներ կատարել միջանցքային կապի նախագծերում։ Տարածքային փոփոխությունները կազդեն նաև Հայաստանի դաշնակիցների աշխարհաքաղաքական որոշումների վրա։ Արդյունքում է Բաքուն կբարելավի իր դիրքերը Հայաստանի հետ մրցակցության մեջ։ Պետք է նաև հաշվի առնել, որ ապրանքները Ռուսաստան տեղափոխվում են Իրանի հարավային նավահանգիստներից՝ Ադրբեջանի տարածքով»։

P

Parstoday.ir

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930