
Թուրքիան ռազմական ծախսերի ցուցանիշով աշխարհում 22-րդ է

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է 2023-ի համաշխարհային ռազմական ծախսերի զեկույցը։ Նշվում է, որ 2023-ի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 6.8%-ով կազմելով՝ 2 տրլն 443 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս ցուցանիշով այն հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին։ Նշվում է, որ նախորդ տարվա աճով ռազմական ծախսերի կտրուկ աճն արդյունավետ է եղել Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
Զեկույցում նշվում է, որ համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 9 տարի անընդմեջ և գերազանցել ռեկորդները վերջին տարիների ընթացքում։ 1990-ից ի վեր մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային ռազմական ծախսերը հասել են ամենաբարձր մակարդակին՝ 306 դոլար։
Ըստ հրապարակված զեկույցի՝ համաշխարհային ռազմական ծախսերում առաջին երեք տեղերը զբաղեցնում են ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը։ Երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նշվում է, որ 2014-2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 59%-ով։ Իսկ 2022-ի համեմատ 2023-ին այն աճել է 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան 2023-in i8 ռամական ծախսերը ավելացրել է բոլոր տարածաշրջաններում մասնավորապես Եվրոպայում, Ասիայում, Օվկիանայում և Մերձավոր Արևելքում։