ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային գրեթե 61 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, ընդունել է Ուկրաինային գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, հայտնում է korrespondent.net-ը։

Ուկրաինային օգնության մասին օրինագծին կողմ է արտահայտվել կոնգրեսականների մեծամասնությունը՝ 311 կոնգրեսական կողմ է արտահայտվել, 112-ը՝ դեմ։ Օրինագծի ընդունումն ուղեկցվել է կոնգրեսականների ծափահարություններով, ոմանք ծածանել են ուկրաինական դրոշները, ինչի պատճառով նկատողություն են ստացել խոսնակ Մայք Ջոնսոնից, քանի որ Կոնգրեսում արգելված է պարզել օտար երկրների դրոշները։

Օրինագիծն այժմ կուղարկվի Սենատ՝ որպես փոփոխություն ԱՄՆ Սենատի արտաքին օգնության օրինագծի մեջ, որն ընդունվել էր դեռևս փետրվարին: Սա պետք է հեշտացնի հաստատման ընթացակարգը:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «անհապաղ ստորագրել» Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի օրինագծերը, երբ Կոնգրեսը հաստատի դրանք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օրինագծով նախատեսված 60,84 մլրդ դոլարից մոտ 23 մլրդ դոլարը պետք է ուղղվի ամերիկյան զինանոցների համալրմանը։ Եվս 13,8 միլիարդ դոլար կտրամադրվի Ուկրաինային զենք և պաշտպանական ծառայություններ գնելու համար, 11,3 միլիարդ դոլար՝ «տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակվող ռազմական գործողություններին»:Եթե օրինագիծն ընդունվի, Ուկրաինան ապագայում պետք է փոխհատուցի բոլոր ծախսերը։

Նախագծի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 60 օր հետո ԱՄՆ նախագահը պարտավոր կլինի բանակցել Ուկրաինայի կառավարության հետ միջոցների վերադարձի շուրջ։ Նախագահը կկարողանա ներել պարտքի մինչև կեսը, սակայն դա կարելի է անել այս տարվա նոյեմբերի 15-ից ոչ շուտ։

Ինչ վերաբերում է ATACMS հրթիռներին, ապա նախագծում պարզաբանվում է, որ նախագահն իրավունք ունի հետաձգել հրթիռների ուղարկումը, եթե համարի, որ դա կվնասի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին

Տեսանյութեր

Լրահոս