Բժիշկը թվարկել է տնական հայտնի ուտեստի օգուտները

Թթու կաղամբն օգնում է բարելավել առողջությունը՝ շնորհիվ վիտամինների և պրոբիոտիկների պարունակության, ասել է բժիշկ-թերապևտ Անաստասիա Աղաևան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է տնական թթվի առավելությունների մասին։

Աղաևան բացատրել է, որ թթու կաղամբը ստացվում է խմորման արդյունքում՝ աղաջրում խմորում է սեփական հյութից և աղից։ Դրա շնորհիվ մթերքի բաղադրությունը փոխվում է՝ 100 գրամ թթու կաղամբը պարունակում է վիտամին C-ի օրական պահանջի 16 տոկոսը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի, հոդերի առողջության վրա։ Ըստ բժշկի՝ այս մթերքը նաև պարունակում է վիտամին A, որն օգնում է բարելավել տեսողությունը, ինչպես նաև B խմբի վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի առողջության համար։

Թթու կաղամբը, ըստ Ագաևայի, պարունակում է նաև հանքանյութեր՝ կալցիում, ֆոսֆոր և մագնեզիում, որն օգնում է ամրացնել ոսկրային հյուսվածքը։ Նա ասել է, որ արտադրանքի 100 գրամը պարունակում է նաև բջջանյութի օրական արժեքի 12 տոկոսը՝ դիետիկ մանրաթել, որը նպաստում է նորմալ մարսողությանը:

«Կարծիք կա, որ թթու կաղամբն օգտակար է աղիների համար՝ այն օգնում է պաշտպանել բորբոքումներից և պաթոգեններից, քանի որ պարունակում է պրոբիոտիկներ։ Ոչ միայն կաղամբի, այլև այլ մթերքների, օրինակ՝ կեֆիրի կամ կաթնաշոռի խմորման գործընթացում իսկապես ձևավորվում են կաթնաթթվային բակտերիաներ, որոնք դրական են ազդում աղիների առողջության վրա, սակայն ներկայումս չկան ուսումնասիրություններ, որոնք հաստատում են ֆերմենտացված կաղամբի օգուտները աղիքային ֆլորայի համար»,- ըստ shantnews-ի՝ ասել է Անաստասիա Աղաևան:

Կարդացեք նաև

Որպեսզի օրգանիզմը ներծծի թթու կաղամբի բոլոր օգտակար նյութերը, պետք է հավասարակշռված սնունդ ընդունել, ընդգծել է թերապևտը։

«Յուրաքանչյուր ճաշի համար 22-23 սանտիմետր տրամագծով ափսեն մտովի բաժանվում է չորս մասի՝ կեսը՝ բանջարեղեն և մրգեր, մեկ չորրորդը՝ բուսական սպիտակուցներ (օրինակ՝ ոսպ, սիսեռ) կամ կենդանական սպիտակուցներ (միս, ձուկ, թռչնամիս), մեկ չորրորդը բարդ ածխաջրեր են, ասենք մակարոնեղեն: Բանջարեղենի չափաբաժնին խորհուրդ է տրվում ավելացնել թթու կաղամբը»,- պարզաբանել է նա։

Տեսանյութեր

Լրահոս