Բաժիններ՝

Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 20-ին, Հայաստանն ունի 4 մասնակից:

80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայից Արժան Իսենին է:

92 կգ քաշում Նարեկ Մանասյանն ուժերը կչափի Սլովակիայից Դավիդ Միքայեկի հետ:

71 կգ քաշում Գուրգեն Մադոյանի անդրանիկ մրցակիցը հունգար Ռոմեո Բուզան է:

Իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հակառակորդը, Ավստրիան ներկայացնող Ահմեդ Հագագն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը ԵԱ-ից դուրս էր մնացել հենց մեկնարկում: Իսկ 60 կգ Արթուր Սահակյանը հաղթել էր առաջին մենամարտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930