
Թուրքիան թվային վիզա է գործարկել Freelancer-ների համար

Թուրքիայում գործարկվել է Freelancer-ների (ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդիկ) համար նախատեսված թվային վիզայի տեսակը, որը հայտնի է «Digital nomads» անունով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ այսուհետ եվրոպական տասնհինգ երկրների, ուկրաինացիների, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիները կարող են Թուրքիա մեկնել՝ նաև ունենալով միայն ներքին անձնագիր (ID քարտ):
Ինչպես գրում է Tripmydream.ua-ն, այս արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ է լինել 21 տարեկանից բարձր, ունենալ հեռավար աշխատանք և ամենաքիչը՝ ամսական $3000 աշխատավարձ:
«Digital nomads» վիզան թույլ է տալիս ստանալ կացության 3 տարվա թույլտվություն, որը կարող է հասցվել մինչև 5-ի:
Նշվում է նաև, որ Թուրքիայում նման վիզայի վավերականության ժամկետը կարող է ենթարկվել անհատական դիտարկման: