![](/banners/BeFunky-design.jpg)
31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1031751.jpg)
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի մոտ զենք են նկատել:
Ահազանգով մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի պարեկները ապօրինի զենք պահելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Կենտրոնական բաժին:
31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ESEKOL MAJOR» գրառմամբ գազային ատրճանակ և պահեստատուփ՝ լիցքավորված 6 պարկուճով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին: