Բաժիններ՝

Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում պայքարի մեջ մտան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը` օղակների վարժություն և Գագիկ Խաչիկյանը, Հարություն Մերդինյանը` նժույգ-թափեր:

Եզրափակիչ դուրս եկան Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր):

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ): Դավթյանը ուղեգիր կնվաճի, եթե եզրափակիչում զբաղեցնի առաջին հորիզոնականը:

Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին:Այդ վարժությունում հանդես կգա նախորդ տարվա աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Արթուր Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս