Բաժիններ՝

Համաշխարհային առաջատար TEMU հիպերմարկետը այսուհետ Onex-ի միջոցով սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան

Onex-ի և Temu-ի համագործակցության արդյունքում այսուհետ կարող եք ստանալ ձեր պատվերները Temu-ից Հայաստան ուղիղ, արագ և անվճար առաքումներով։

«Արդեն մեկ ամիս է՝ Temu-ն Onex-ի միջոցով հասանելի է Վրաստանում, և այնտեղ գրանցում ենք պատվերների ռեկորդային քանակներ։ Ուրախ ենք հայտնել, որ այսուհետ ուղիղ առաքումները հասանելի են նաև Հայաստանում և շատ արագ իրենց արձագանքը կգտնեն հայ սպառողների շրջանում։ Շատ կարևոր եմ համարում համաշխարհային առաջատար հիպերմարկետների հետ համագործակցությունը և շահավետ օնլայն գնումները մարդկանց ավելի հասանելի դարձնելը», – իր խոսքում նշեց Onex-ի համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Temu.com-ից պատվերներ կատարելիս հարկավոր է առաքման երկիրը նշել Հայաստան և պատվերներն արագ և անվճար ստանալ հանրապետության բոլոր համայնքներում։

Ավելացնենք նաև, որ TEMU հավելվածը վերջին մեկ տարում ներբեռնել է ավելի քան 130 միլիոն օգտատեր։ Չնայած այն գործարկվել է 2022թ․ սեպտեմբերին, ընդամենը մեկ տարում TEMU-ն ձեռք է բերել 100 միլիոն վստահված օգտատեր միայն ԱՄՆ-ում։ Կայքի և հավելվածի օրական հաճախումների թիվը հասնում է 286 մլն-ի։

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930