«Ի՞նչ կանեին իրավապահ մարմինները, եթե քաղաքական իշխանությունն առնչություն չունենար Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված ծանրագույն հանցանքի հետ». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ կանեին իրավապահ մարմինները (ոստիկանություն, քննչական, դատախազություն), եթե քաղաքական իշխանությունն առնչություն չունենար Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված ծանրագույն հանցանքի հետ։

1) Մամուլում առաջին ահազանգից 10 րոպե անց կնախաձեռնվեր քրեական վարույթ,

2) անմիջապես, կես ժամվա ընթացքում կձերբակալվեին Սամվելին ուղեկցող ոստիկանները,

3) անմիջապես կառգրավեին նրանց հեռախոսները և կիրականացնեին թվային խուզարկություն պարզելու համար, թե ոստիկաններն ում հրահանգով են դիմել հայտնի քայլին,

4) անմիջապես կառգրավեին ամբողջ անցած ճանապարհի տեսախցիկների տեսագրությունները,

5) օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կպարզեին երեք դիմակավորված անձանց հնարավոր շրջանակը․․․

այսքանով ընդամենը մեկ օրում կբացահայտեին հանցանքի հիմնական կատարողներին։

Բայց մենք այս ամենին Սամվելի ու մյուս մեր ընկերների դեպքում երբեք ականատես չենք լինի։

Բա էդ հանցագործները հո ընդդիմադիր մա՞րդ չեն, որ Սամվելի, Վազգենի ու Նարեկի նման անմիջապես ձերբակալեն․․․»։

Տեսանյութեր

Լրահոս