Բաժիններ՝

Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի։

Իրանի նախագահն այդ մասին ասել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Իրանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռայիսին նշել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված ավիահարվածի համար Իսրայելին պատժելու գործողությունը Իրանը իրականացրել է հաջողությամբ։

Իրանի նախագահն ասել է, որ Իրանի շահերի դեմ ամենաչնչին գործողությունն անգամ կարժանանա ցավոտ պատասխանի։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան գրոհել է այն կենտրոնների վրա, որտեղից չարամիտ գործողություններ են կատարվել Իսլամական Հանրապետության դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս