Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան

Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելիս՝ առաջին հերթին պետք է հիշել՝ դրանք բաժանվում են երկու խմբի. առաջին խմբում ելույթներ են, որոնք Արևմուտքի կողմից են գրվել ու տրվել այդ մարդուն, և այդ ժամանակ Փաշինյանը պարտավոր է խոսել ընդգծված թեզերով։ Երկրորդ խմբում ելույթներ են, որոնք իրենն են, որոնց դեպքում ինքը կարող է խոսել ժամերով, առանց տողատակերի և թեզերի։

Կարևոր է հասկանալ, որ նրա պարագայում մենք գործ ունենք պարտադրանքներ կատարողի հետ, ինչի ցցուն օրինակն էր Բրյուսելը, որտեղ Արևմուտքի պարտադրանքով խաչ դրվեց արցախցիների՝ սեփական հայրենիքում՝ Արցախում, ապրելու իրավունքի վրա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարած իրական և պատմական Հայաստանների, սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում ռուսական ազդեցությունից ազատվելուն միտված քայլերի մասին, նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ ընդգծելով.

Կարդացեք նաև

«Պետք է հիշել նաև, որ այդ ելույթներից բացի՝ Արևմուտքը Փաշինյանին ստիպեց գնալ ռեալ հակառուսական քայլերի այն ժամանակ, երբ Ռուսաստանը խնդիրներ ուներ Ուկրաինայում՝ Խերսոնում և Խարկովում։ Այն ժամանակ շատերին թվաց, թե Ռուսաստանը կործանվում է, և այդ ընթացքում Փաշինյանը Մակրոնի քավորությամբ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Հիմա իրավիճակն այլ է՝ ուկրաինական հակահարձակումը տապալվել է, իսկ ԱՄՆ-ը չի ցանկանում հավելյալ գումար հատկացնել Ուկրաինային, ուստի այս ամենի ֆոնին Փաշինյանը մնացել է օդում կախված վիճակում. մի դեպքում ասել են՝ որքան կարող ես, զարկ տուր հակառուսականությանը, հիմա ասում են՝ STOP: Նրան ասել են՝ STOP, իրավիճակ է փոխվել։ Սա ասում են այն դեպքում, երբ անցել է անդառնալիության կետը, նրանց համար Փաշինյանն արել է ամեն ինչ՝ հանուն Արևմուտքի հանդիպել է Զելենսկուն, ԱԺ-ով վավերացրել Հռոմի ստատուտը»,- ասաց մեդիափորձագետը։

Ինչ վերաբերում է վերջին երկու օրերին Փաշինյանի քարոզած իրական և պատմական Հայաստանների, սահմանագծման և սահմանազատման հարցերին, ապա Տիգրան Քոչարյանը շեշտեց՝ այս քայլը ևս բխում է պատմական կաղապարներից ձերբազատվելու՝ հայերին կոչեր հղած Բոլթոնի ծրագրից, ինչի վերջնարդյունքում ունենալու ենք Հայաստան, որն այլևս չի լինի հակաթուրքական ու կլինի անհայտ սահմաններով և քարտեզով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Լրահոս