
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ. ԱԺ-ն վավերացրեց պայմանագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը:
Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց ԱԺ նիստում՝ ստանալով 57 կողմ, 26 դեմ ձայներ:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:
Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երևանի հանրային շենքերին, մասնավորապես՝ մանկապարտեզներին և պոլիկլինիկաներին: