Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն է գրել այս որոշումը. չընկճվեք հանկարծ. Արմեն Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը. կալանքի ժամկետը դարձյալ 3 ամսով երկարացվեց:

Դատավորն անտեսեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ներկայացրած երաշխավորությունները:

Դատարանի որոշմանը ՀՀԿ փոխնախագահի աջակիցներն ու ընկերները արձագանքեցին «ամոթ» վանկարկումով։

Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ամոթ եք գոռում մարդկանց, որոնք ամոթ չունեն»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ ինչքա՞ն պետք է նստեք, որ դատավորի համար ռիսկերը վերանան, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.

«Պարզ չի՞, որ Նիկոլ Փաշինյանն է գրել այս որոշումը։ Երբ ես նստում էի, Հայաստանն Արցախ ուներ, Արցախը հայկական էր, հիմա՝ Արցախը հայկական չի, չգիտեմ՝ դուրս գալուցս ի՞նչն է մնալու հայկական»։

Ո՞վ պետք է երաշխավորի, որ Ձեզ բաց թողնեն՝ Փաշինյա՞նը՝ մեր մյուս հարցին ի պատասխան էլ՝ նա նշեց. «Դուք կարծում եք՝ ես կհամաձայնե՞մ, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր նման որևէ մեկը գա, ինձ համար երաշխավորի՞»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930