Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը. կալանքի ժամկետը դարձյալ 3 ամսով երկարացվեց:
«Ես չեմ զլացել և ուսումնասիրել եմ նախորդ իշխանության ժամանակ նույն Գելափի, Ամերիկյան հանրապետական ինստիտուտի, տարբեր տեղական և միջազգային կառույցների անցկացրած սոցիոլոգիական հարցումները, և որևէ իշխանության ժամանակ նման զարհուրելի թիվ, որ հարցվածների մոտ 50 տոկոսն ընդունի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չի՛ եղել. սա աղետալի թիվ է»: