ՄԱԿ ուղարկված քարտեզների առնչությամբ քննություն է իրականացվում․ ՀՀ ԱԳՆ-ում քարտեզների ուղարկման հետ կապված որևէ տվյալ չի պահպանվել. Փաշինյան

ՄԱԿ ուղարկված Հայաստանի Հանրապետության քարտեզների առնչությամբ քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե երբ և ինչպես են քարտեզներում փոփոխություններ կատարվել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե Հայաստանից տարբեր տարիներին ՄԱԿ ուղարկված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը ներառված չի եղել, իսկ Տիգրանաշենն էլ ներառված է եղել որպես ադրբեջանական անկլավ։

«Մեր մոտ էլ հարց է առաջացել, թե Հայաստանի կողմից արդյոք ժամանակին ՄԱԿ-ին քարտեզնե՞ր են տրվել հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ փոփոխություններում որոշակի դինամիկա կա, որոշ հարցեր են առաջացնում, և այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Այս պահին փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել։ Վերջին քարտեզը, որ փոխվել է, 2013 թվականին է տեղի ունեցել փոփոխությունը, հիմա փորձում ենք քննություն իրականացնել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ում քարտեզների ուղարկման հետ կապված որևէ տվյալ չի պահպանվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930