Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման ուղին բանակցության սեղանի շուրջ է. Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը տեսնում է բանակցությունների սեղանի շուրջ։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո վաշինգտոնյան հանդիպումների վերսկսումը։

«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, սակայն մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։

Պետքարտուղարը (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն։- խմբ.) ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ շփումների ժամանակ հստակ հասկացրել է, որ երկու կողմերի միջև անհրաժեշտ է երկխոսություն:

Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում նախապես հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- նշել է Միլլերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930