Կոսովոն ԵԽ քարշ տալը վկայում է կազմակերպության հետընթացի մասին. ՌԴ ԱԳՆ

Կոսովոն համառորեն դեպի Եվրոպայի խորհրդի անդամություն քարշ տալը վկայում է կազմակերպության դեգրադացիայի մասին, ՌԻԱ Նովոստիին ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

Գերատեսչությունում հիշեցրել են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովը մարտի 27-ին հավանություն է տվել կազմակերպությանը անդամակցելու Կոսովոյի հայտի վերաբերյալ «կանոնադրական եզրակացության» նախագծին, որը ներկայացվել էր դեռևս 2022 թվականի մայիսին։
Գործող կանոնակարգի համաձայն` այդ փաստաթուղթը կքննարկվի վեհաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում։

Բացի ԵԽԽՎ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովից, դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը կարտահայտեն Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի, ինչպես նաև Հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի ներկայացուցիչները:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «այսպիսով, Պրիշտինան հերթական, բայց ոչ վերջին քայլն է արել Եվրոպայի Խորհրդին անդամակցելու ուղղությամբ»:
«Կոսովոն համառորեն դեպի Եվրոպայի խորհրդի անդամություն քարշ տալը խորհրդի դեգրադացիայի ևս մեկ վկայություն է»,- կարծում են գերատեսչությունում:

Նախարարությունում նկատել են, որ «այս նախաձեռնության հեղինակները հեշտությամբ բաց են թողել խորհրդի կանոնադրության առանցքային դրույթը այն մասին, որ այն ստեղծվում է եվրոպական ժողովուրդների միասնության ամրապնդման նպատակով»:

«Գործնականում այդպիսին է «կանոնների վրա հիմնված կարգը»»,–կարծում են ՌԴ ԱԳՆ-ում:

Նշենք, որ Կոսովոն ճանաչված չէ մի քանի տասնյակ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս