Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ

«Հեզբոլլահ» շարժման զինված թևի մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Շլոմի քաղաքը: Այն Արևմտյան Գալիլեայում է՝ Լիբանանի սահմանից 1 կմ հեռավորության վրա։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայությունը և հավելում, որ այդ ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։

Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։

Հարավային Լիբանանի արևելյան հատվածում լարվածություն է տիրում սահմանի երկայնքով՝ Ռաշայա ալ-Ֆուխար քաղաքի և հարևան Քֆար Շուբա և ալ-Ֆրեյդիս գյուղերի մոտ, որտեղ հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահ»-ի զինյալների և իսրայելցի զինվորների միջև:

Ականատեսների վկայությամբ՝ երկնքում կան իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածում են ցամաքային թիրախներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930