Բաժիններ՝

Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ

Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով բարձչացել է հանրապետության երկինք։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Լեհական և դաշնակից ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կապված է աղմուկի մակարդակի բարձրացման հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Գիշերվա ընթացքում նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։ Իրավիճակը վերահսկվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930