Թուրքիայի ամենահարուստ կինը՝ 3.5 մլրդ դոլար ունեցվածքով
Ամերիկյան բիզնես ամսագիր Forbes-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը, որոնց մեջ եղել է նաև Թուրքիայի ամենահարուստ կնոջ անունը:
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Koç Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Իփեք Քըրաչի կարողությունը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Միայն 2023-ին նրա կարողությունն ավելացել է 200 մլն դոլարով:
Ավելի վաղ ամերիկյան ամսագիրը հրապարակել էր նաև աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում տեղ էր զբաղեցրել Թուրքիայի ամենահարուստ գործարարը:
Թուրքական «Yıldız Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Մուրադ Ուլքերը 5.1 մլրդ դոլար կարողությամբ հայտնվել էր Forbes-ի ցուցակի 597-րդ տեղում: