Թույլ չտվեցին, որ մենք շփվենք Նարեկ Մալյանի հետ. չեմ հիշում, որ նման բան եղած լինի. Ռուբեն Մելիքյան

Նարեկ Մալյանը հրաժարվեց բարձրանալ դատական նիստերի դահլիճ՝ որպես բողոքի նշան, և փաստաբաններին հնարավորություն չտրվեց նրա հետ որևէ կերպ քննարկել իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այստեղ է որ շատ կարևոր իրավունքի բացակայություն ենք մենք տեսնում, դա մեր վստահորդի հետ առանձին շփվելու հնարավորությունն է։ Նարեկ Մալյանը հրաժարվեց բարձրանալ դատական նիստերի դահլիճ՝ որպես բողոքի նշան, և մեզ հնարավորություն չտրվեց նրա հետ որևէ կերպ քննարկենք իրավիճակը։ Սա աննախադեպ է, ես չեմ հիշում, որ Հայաստանի դատավարությունների պատմության մեջ նման բան լինի»,- նշեց Մելիքյանը։

Նա ասաց, որ փաստաբաններին դեռևս հայտնի չէ Նարեկ Մալյանի դիրքորոշումը այս խնդրի հետ կապված.

«Անկախ նրանից թե մենք ինչպես ենք վերաբերում խոսքին, այն գնահատականներին, սակայն այսպես խոսքն ընդհատելը, չեմ կարծում, որ կարող է գնահատվել ժողովրդավարական նվազագույն չափանիշներին համապատասխան»։

 

Տեսանյութեր

Լրահոս