Բաժիններ՝

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի։ Գիշերը 50 հետցնցում է գրանցվել, որոնք նույնիսկ զգացվել են  մայրաքաղաք Թայբեյում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի տվյալների՝ վիրավորվել է 1106 բնակիչ։

Հարյուրավոր մարդիկ օգնության են սպասում դժվարամատչելի շրջաններում։ Շուրջ 400 մարդ արգելափակված է Տարոկո ազգային պարկի հյուրանոցներից մեկում, որտեղից ուղղաթիռներով դուրս են բերում վիրավորներին և սննդամթերք են հասցնում։

18 մարդ նախկինի պես անհետ կորած է:

Թայվանի արևելյան Հուալյան շրջանում 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930