Վստահ չեմ, որ քաղաքացիները գործողությունների պատրաստ են. ամեն ինչ արել եմ, որ պատրաստ լինեն. Սերժ Սարգսյան

«Չեմ կարծում, որ այդ եզրակացությունը ճիշտ է, քանի որ մեջբերում եք մի այնպիսի հատված, որը հաստատում է հենց Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ օրվա իշխանություններն ինչ սխալ են անում, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այսպես է պնդում Հայաստանի իշխանությունը։

Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների մեղքերը սկսվում են այնտեղից, որ դեռևս որևէ բանում չկողմնորոշված, քրեական գործ հարուցեցին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։

Լրագրողի հարցին, թե փետրվարից անցկացվող  իր սոցհարցումների ընթացքում քաղաքացիները հետաքրքրվել են, թե ի՞նչ պետք է անեն և ի՞նչ է պատրաստվում անել Երրորդ նախագահը՝ հույս կապե՞ն նրա հետ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց.

«Կարծում եմ՝ քաղաքացիները ձեր դիրքորոշման մասին գիտեն, դրա համար էլ ձեզ հետ այդպես են խոսում, վստահ չեմ, որ այդ քաղաքացիները գործողությունների պատրաստ են։ Վերջին վեց տարում արել եմ առավելագույնը, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեն գործողությունների։

Կարդացեք նաև

Ես չեմ բացառում, որ հուսալքություն կա, որովհետև այս մթնոլորտը, այս ամբողջ գործողությունները, իհարկե, հուսալքության կբերեն, բայց հուսալքությունը վատ բան է, հուսահատությունը մեղք է։ Ուրեմն՝ մարդիկ պետք է պատրաստ լինեն գործողությունների, երբ իրենք պատրաստ կլինեն գործողությունների՝ փողոց դուրս գալու և պահանջելու, վստահ եմ, որ այդ ժամանակ կհայտնվեն նաև առաջնորդներ։

Պարզ ձևով կարող են ցույց տալ, երբ կոչ են անում դուրս գալ փողոց, ուրեմն՝ մարդիկ կարող են դուրս գալ փողոց»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս