Բաժիններ՝

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Մարզերում ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կլինի կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս