Ադրբեջանը հատուկ էր Արցախի վրա հարձակումը սկսել 12:30-ին. Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու նպատակ  է ունեցել և այնպես անելու, որպեսզի մարդիկ ստիպված լինեն դուրս գալ իրենց բնակավայրերից՝ լինելով հազարամյա բնիկ ժողովուրդ։

«Ադրբեջանն իր հայաթափման ու լիարժեք շրջափակման գործընթացը սկսեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ «էկոակտիվիստները» փակեցին Արցախի կյանքի ճանապարհը, որն Արցախը կապում էր Հայաստանի հետ։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ որևէ առնչություն չունեն ոչ շրջակա միջավայրի հետ, ոչ էլ անկախ փորձագետներ էին։ Նրանք կամ ֆինանսավորվում էին «Հեյդար Ալիև» հիմնադրամի կողմից, կամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, նրանք նախկին զինվորականներ էին, անգամ գործող զինվորականներ»,- այսօր հրավիրված պանելային քննարկման ժամանակ ասաց Արման Թաթոյանը՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում Ադրբեջանի ռազմավարությունից, Հայաստանի անվտանգության մարտահրավերներից։

Նրա խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում հայկական վերահսկողության տակ էին մնացել շրջաններ՝ Մարտունին, Ասկերանը, Մարտակերտը, Ստեփանակերտը։ Ադրբեջանը նպատակ էր դրել հարձակումները սկսել հենց չորս ուղղությամբ՝ արգելափակել ու մեկուսացնել այդ բնակավայրերը։ Բացի այդ, Ադրբեջանը հարձակվել էր կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա, օրինակ, Ստեփանակերտին ջուր մատակարարող հանգույցը զավթել էր, մարդիկ զրկվել էին խմելու ջրից։

«Շատ ընտանիքներ ստիպված էին իրենց երեխաների հացը հայթայթելու համար մեկ շրջանից գնալ մեկ այլ շրջան կամ գյուղ, մինչև անգամ Ստեփանակերտ՝ հաճախ ոտքով։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ Ադրբեջանը հատուկ մտածված է Արցախի վրա հարձակումը սկսել ժամը 12։00-12։30-ի սահմաններում, ակնհայտ էր, որ մարդիկ իրենց բնակավայրերից գտնվում էին հեռու, սնունդ հայթայթելու էին գնացել, երեխաները գտնվում էին դպրոցներում ու մանկապարտեզներում։ Սա է պատճառը, որ հենց հարձակման առաջին րոպեներից մարդիկ փնտրում էին իրենց ընտանիքի անդամներին, մեծ քաոս էր ստեղծվել։ Անգամ փաստահավաք խմբերը չէին կարողանում մուտք գործել այդ բնակավայրեր, որովհետև ամբողջովին իրարից կտրել էին»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս