Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Միացյալ Նահանգները, Հարավային Կորեայի հետ համակարգմամբ, պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից վեց ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ` Հյուսիսային Կորեայի զանգվածային ոչնչացման զենքի ծրագրին աջակցելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ի թիվս այլ միջազգային ընկերությունների, պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսական «Ալիս» ընկերությունը, որը կապված է ԱՄՆ-ի սահմանափակումների տակ գտնվող Chinyong հյուսիսկորեական ընկերության հետ։ Ինչպես պնդում է Վաշինգտոնը, Chinyong-ն ընկերությունների և ներկայացուցիչների ցանց է օգտագործում Ռուսաստանում և Լաոսում աշխատող «հազարավոր հյուսիսկորեացի ՏՏ մասնագետների» կառավարման համար։

Վաշինգտոնը և Սեուլը պատժամիջոցներ են սահմանել նաև վեց հյուսիսկորեացիների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի Daesong Bank և Jinmyong Joint Bank բանկերի ներկայացուցիչների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031