Բաժիններ՝

Սպասում ենք Դուրովի ուշադրությանը, Telegram–ը գործիք է դառնում ահաբեկիչների համար. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կոչ է արել ուշադիր հետևել Telegram-ին, քանի որ այսօր այն գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքին։ Այս մասին նա հայտնել է Life պարբերականին։

«Անկասկած, մենք սպասում ենք, որ Պավել Դուրովն ավելի ուշադիր կլինի, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսն ավելի ու ավելի հաճախ է գործիք դառնում ահաբեկիչների ձեռքում, օգտագործվում է ահաբեկչական նպատակներով»,- ասել է Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում Telegram–ն արգելափակելու որևէ ծրագիր չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031