«Սրանից ավել ինչ պիտի լինի, որ հայ ժողովուրդը համաձայնվի, որ սա դավաճանել է մեզ և սպասարկում է թշնամու շահերը». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախկինում ալևը մեր հետ կապված իրենց նկրտումներն առաջ տանելու համար միլիարդներ էր ծախսում. Անգլիացիներին, ռուսներին, ամերիկացիներին և այլոց իր երկրի ենթակառուցվածքներում և այլ տնտեսական գործընթացների շահառու էր դարձնում, որ սրանք համաձայնվեն Արցախը ադրբեջանական լինելու հետ, որ սրանք աչք փակեն հայերի նկատմամբ իր պահանջներին:

Հիմա այս ամենը «ձրի» է արվում: Իրենց բոլոր թեզերն առաջ տանելու համար այլևս այս ամենը հարկավոր չէ, իրենք հղում են անում մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողին և այլևս իրենց հակադրվող չկա:

Սրանից ավել ինչ պիտի լինի, որ հայ ժողովուրդը համաձայնվի, որ սա դավաճանել է մեզ և սպասարկում է թշնամու շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031