
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Alphabet-ի, Apple-ի և Meta-ի դեմ՝ թվային շուկաների օրենքը խախտելու համար

Եվրահանձնաժողովն առաջին հետաքննությունն է սկսել Alphabet, Apple և Meta ընկերությունների նկատմամբ՝ ԵՄ թվային շուկաների մասին օրենքի` նրանց կողմից ենթադրյալ խախտման պատճառով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ԵՄ-ում մրցակցությունը վերահսկող մարմինը կհետաքննի Alphabet-ի կանոնները Google Play-ի և Google Search-ի կառավարման առումով, App Store-ում Apple-ի կառավարման կանոնները, ինչպես նաև Meta-ի մի քանի կանոններ։