Պարեկները գիշերային ծառայության ժամանակ հետախուզվողի են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի պարեկները մարտի 19-ի գիշերը, ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղուց ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գագիկ Բ.-ին, որը մարտի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գագիկ Բ.-ն ներկայացվել է Սևանի բաժնի ծառայողներին: