Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևան քաղաքում՝
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-ին կնվազի 2-4 աստիճանով։