Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-իրանական համագործակցությունը և շեշտել, որ մեծ պոտենցիալ կա հանքարդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։

Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանն իր մեջ ներառում է ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման բոլոր առաջնահերթությունները՝ կարևորելով դրանցից յուրաքանչյուրը։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ հանքարդյունաբերության զարգացումը կարևոր տնտեսական բաղադրիչ լինելուց զատ չպետք է հանգեցնի շրջակա միջավայրի աղտոտմանը։

Խոսելով ոլորտային առաջնահերթություններից՝ նախարարի տեղակալն առանձնացրել է երկրաբանական ուսումնասիրությունը, քանի որ հետազոտությունների հիմնական մասը խորհրդային շրջանում արված ուսումնասիրություններ են։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031