«Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին

Լոռու մարզի «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկից։  Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում, այն երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել, գործունեություն չի ծավալում։ Ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, օդանավակայանի շենքերի մեծ մասն ամբողջությամբ քանդված են։

Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի համապատասխան որոշումը, որով ընկերության գույքը առանձնացվել է և ամրացվել է պաշտպանության նախարարությանը՝ այնտեղ պաշտպանության ոլորտում որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով։ Փաստացի գործ ունենք ակտիվներ և գույք չունեցող կազմակերպության հետ, որը և առաջարկում ենք հանել մասնավորեցման ծրագրից։ Ամենայն հավանականությամբ, հետագայում կկայացնենք լուծարման որոշում»,- նշեց Ավետիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս