Թուրքերը երեք հրետանի տեղադրեցին Ջանֆիդայում, դատախազությունը երեք քրգործ կարեց վրես. Կարապետ Պողոսյան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տեղեկացա, որ կես ժամից ևս մեկ քր գործով ինձ մեղադրանք են ներկայացվելու, այսօրվա մեջ երկրորդը, 24 ժամվա ընթացքում երրորդը…

Թուրքերը երեք հրետանի տեղադրեցին Ջանֆիդայում, դատախազությունը երեք քր. գործ կարեց վրես

Հ.Գ
Լիաթոք ծիծաղում եմ»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչին մեկ ժամ առաջ ևս մեկ մեղադրանք էին առաջադրել, իսկ երեկ էլ մեղադրանք էին առաջադրել այն բանի համար, որ մեկ տարի առաջ վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլ Փաշինյանին չի կարելի գնդակահարել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031