«Դժվար է քարտեզի վրա գտնել մի երկիր, որի ղեկավարությունը հանձնում է տարածքներ, արդարացնում է դա, ասում՝ «սա մերը չէ»»

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նորություններ, որոնք դժվար է կարդալ…

Ոչ թե մասնագետի, այլ մարդու և քաղաքացու գրառում:

1. Պատերազմի պահին պետության ղեկավարը «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակում է պաշտպանության նախարարի հետ նամակագրության սքրինշոթը:
Այստեղ ամեն ինչ «հիանալի» է։

2. Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը 2018-ին Բաքվին հավաստիացրել է, որ հանձնելու է Լեռնային Ղարաբաղի տարածքները:
Եվ այստեղ կարելի է հիշել Նիկոլ Փաշինյանի մեջբերումը. «եթե ես ուղղակի տարածքները հանձնեի, ինձ դավաճան կանվանեին»։ Ուրեմն, եթե հանձնել է ոչ թե պարզապես, այլ պատերազմի միջոցով, ապա հասկանալի՞ է։

3. Բարձրաստիճան պաշտոնյաները բնակչությանը համոզում են, թե ինչու է կարևոր Տավուշի տարածքները հանձնելը։

Դժվար է գտնել քարտեզի վրա մի երկիր, որի ղեկավարությունը հանձնում է տարածքներ, ավելին, արդարացնում է դա, բացատրելով, թե ինչու է դա ճիշտ և լավ, կամ ասում է «սա մերը չէ»։

Ընդամենը արձանագրեմ փաստ։ Արդեն ուղիղ 4 տարի անընդմեջ Հայաստանի տարածքը կայուն կերպով նվազում է։ Դա տեղի է ունենում պատերազմի և կուլիսային համաձայնությունների ծածկի տակ՝ համեմված պիտակմամբ տարբեր մեղավորների. ժողովուրդ, նախկիններ, ռուսներ և այլն։

Իսկ այստեղ՝ պետության դիսֆունկցիայի օրինակ է»։

Տեսանյութեր

Լրահոս