Բաժիններ՝

Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է

Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ քարաթափման հետևանքով ճանապարհին հայտնված քարերի հեռացման աշխատանքներն ավարտված են:

Մարտի 15-ի առավոտյան Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միակողմանի փակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031