Ցավոք, Ադրբեջանը «խաղաղության խաչմերուկը» համարում է ուտոպիա. Արարատ Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը ։
Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր։
«Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նա։
Միրզոյանը պատասխանեց նաև ընդդիմության հարցերին, մասնավորապես, թե ինչու «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել ծանոթանալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկներին:
Նա պարզաբանեց՝ որոշումը պայմանավորված է պատգամավորների անընդունելի պահվածքով։ Նրա խոսքով՝ ավելի վաղ նրանց հրավիրել էին նախարարություն, ցույց էին տվել փաստաթուղթը, նրանք սեփական աչքերով տեսել էին, որ ոչ մի խայտառակ դրույթ այնտեղ չկա, բայց հետագայում շարունակել էին այլ տեղեկություններ տարածել։
Նա ընդդիմությանը կոչ արեց գույները չխտացնել, քանի որ իրավիճակն առանց այդ էլ բարդ է։ Ըստ նրա՝ իրենք էլ, անշուշտ, հեռու են իրավիճակը վարդագույնով ներկայացնելուց, բայց նաև կառավարության համար անընդունելի են հասարակությանն ավելորդ սթրեսի ենթարկելու ընդդիմության քայլերը։