«Երբ ես վարչապետ էի, Արևմուտքն անընդհատ ասում էր՝ էդ Իրանի ճանապարհը փակեք, ասում էի՝ ничего себе, կաբինետից դուրս էինք հանում». Հրանտ Բագրատյան
«Միասին» շարժման հրավիրած ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մեր տարածաշրջանում Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ, նրան միայն դա է հետաքրքրում:
«Այնպես չի, որ Արևմուտքը Հայաստանի թշնամին է, բայց նա Ռուսաստանի թշնամին է, ուստի ջնջելով Ռուսաստանին, ըստ էության, Արևմուտքը կպնում է Հայաստանին, և այս դեպքում չի էլ թաքցնում և ասում է՝ «թքած ունեմ ՀՀ-ի շահերի վրա»:
Այո, Արևմուտքում մենք ունենք բարեկամներ, ոմանց հետ՝ նաև ռազմավարական հարաբերություններ, բայց ընդհանուր միտումը դրանից չի փոխվում, հենց բանը հասնում է ՀՀ-ի շահերին, որտեղ հայ-ռուսական շահերի համընկնում կա, Արևմուտքն ասում է՝ դեմ գնացեք ռուսներին:
Ի դեպ, Ռուսաստանը չի ասում՝ Արևմուտքին դեմ գնացեք, ընդամենն ասում է՝ չափի մեջ մնացեք, մեզ հետ կնքված պայմանագրերը հարգեք»,- շեշտեց Բագրատյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի հարևան Իրանը և ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Արևմուտքի թշնամիներն են, իսկ մենք այդ 2 երկրների հետ ամենաշատ տնտեսական կապերն ունենք:
«Երբ ես վարչապետ էի, Արևմուտքն անընդհատ ասում էր՝ էդ Իրանի ճանապարհը փակեք, ասում էի՝ ничего себе, Իրանի ճանապարհը փակենք….բա կարողանո՞ւմ եք մի հատ Թուրքիայի ճանապարհը բացեք, որ սենց խոսում եք: Իրանի ճանապարհը փակելու պահանջի դեպքում պարզապես կաբինետից դուրս էինք հանում, վերջ, նման խոսակցություն չի կարող լինել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում