
«Խայտառակություն է»․ ՉԺՀ ԱԳ ղեկավարի հայտարարությունը

Չինաստանը պաշտպանում է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու ձգտումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Մենք սատարում ենք Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու ձգտումը և կոչ ենք անում [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի առանձին անդամներին դադարեցնել խոչընդոտներ ստեղծել այս ճանապարհին», – ասել չինացի դիվանագետը։
Նրա խոսքով, Պեկինը հանդես է գալիս միջազգային համաժողով հրավիրելու օգտին՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցության խնդիրը կարգավորելու համար:
Չինաստանի արտգործնախարարը Գազայում շարունակվող հակամարտությունն անվանել է «ողբերգություն մարդկության համար և խայտառակություն քաղաքակրթության համար»։
«Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել հակամարտության շարունակությունը, ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակիչների սպանությունը։ Ուստի միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի, որպեսզի հրադադարը և ռազմական գործողությունները դառնա առաջնահերթություն և տրամադրվի մարդասիրական օգնություն»,- ասել է Վան Ին:
«Մենք կողմնակից ենք, որ պաղեստինյան և իսրայելական կողմերը հնարավորինս շուտ վերսկսեն խաղաղ բանակցությունները և ի վերջո գիտակցեն երկու երկրների՝ Պաղեստինի և Իսրայելի խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև արաբ և հրեա ժողովուրդների ներդաշնակ գոյակցությունը։ Չինաստանը կշարունակի համագործակցել միջազգային հանրության հետ՝ խաղաղությունը վերականգնելու, կյանքեր փրկելու և արդարությունը խթանելու համար»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը։