Հայաստանում գրանցվել է կարմրուկի 120 դեպք

Հայաստանում 2024 թվականի մարտի 4-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 120 է:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 120 դեպքից 87-ը երեխա է, 33-ը՝ մեծահասակ: 5 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031