Բաժիններ՝

Իլոն Մասկն աջակցել է ՆԱՏՕ-ի լուծարման անհրաժեշտության մասին Դեյվիդ Սաքսի գաղափարին

Ձեռնարկատեր Դեյվիդ Սաքսը, ում արձագանքել է Իլոն Մասկը, X-ի իր էջում գրել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դաշինքը բախվել է «էքզիստենցիալ ճգնաժամի», քանի որ դրա գոյության պատճառն այլևս գոյություն չունի:

«Սակայն ցրվելու փոխարեն՝ այն նոր առաքելություն ունի՝ ընդլայնվել»,- ավելացրել է նա՝ շեշտելով, որ դա «թշնամություն կհրահրի»։

«Հենց այդպես. ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու է ՆԱՏՕ-ն շարունակում գոյություն ունենալ՝ հաշվի առնելով, որ նրա գլխավոր թշնամին և դրա ստեղծման պատճառը՝ Վարշավայի պայմանագիրը, դադարել է գործել»,- Սաքսի հրապարակմանը պատասխանել է Իլոն Մասկը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031